Վատիկանի եպիսկոպոս Նուցիա Սակարանոն ձերբակալվել է բանկային խարդախությունների մեղադրանքով: Այս մասին նշում է Lifenews-ը:
Ֆինանսական ոստիկանությունը ստուգում է եպիսկոպոս Նուցիա Սակարանոի գործունեությունը, որը հնարավոր է մասնակցել է փողի լվացմանը Վատիկանի Բանկի միջոցով, որը հայտնի է նաև Կրոնական գործերով ինստիտուտ անվամբ:
Սակարոնոին կալանքի տակ են առվել ուրբաթ հունիսի 28-ին բանկային հաշիվների միջոցով փողերի լվացման և ֆինանսական կազմակերպության` մաֆիայի հետ կապերի բացահայտման քրեական գործի շրջանակներում: Նրա հետ ձերբակալվել են նաև նրա երկու գործընկերը:
Այդ նույն օրը տեղի է ունեցել դատական նիստը, որտեղ եպիսկոպոսին ներկայացրել են մեղադրանքներ կաշառակերության և խարդախության համար և որպես խափանման միջոց ընդունել կալանքը:
Փաստբան Սիլվիո Սոկայի խոսքերով Սկարանոն մեղադրվում է բանկային հաշվից խոշոր գումարի կանխիկացման և կառավարական ինքնաթիռով անօրինական կերպով 20 մլն եվրոյի չեկերի` Իտալիա ներմուծման մեջ:
Եկեղեցական սեփականության ֆինանսական ադմինիստրացիայի հաշվապահ աշխատող Նունցիո Սկարանոն հեռացվել է իր պարտականություններից մի քանի շաբաթ առաջ, երբ իրավապահ մարմինները սկսել են կասկածել նրան խարդախությունների մեջ:
Սկարանոյի և նրա գործընկերների ձերբակալությունը հետևել է Հռոմի նոր Պապի` պետական հանձնախումբ ստեղծելու մասին կարգադրությունից անմիջապես հետո, որը զբաղվելու է Վատիկանի բանկի գործունեության հետաքննությամբ:
Պոնտիֆիկոսի նման որոշման պատճառ հանդիսացել է մի շարք սկանդալներ` կապված երկրի գլխավոր ֆինանսական հիմնարկության հետ: 2010 թվականին բանկի ղեկավար Էտորե Գոտի Տեդեսկիի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` կապված փողերի լվացման հետ: