Yelaket.am-ը գրում է. Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում շուրջ 30 միլիոն մարդ տառապում է սննդային խանգարումներից, իսկ ամերիկուհիների 1%-ը տանջվում է անորքեսիայից։

Անորեքսիայով հիանդները շատ հաճախ ինքնասպան են լինում։
Ցավոք, զոհերի մեջ կան նաև հայտնի աղջիկներ։

Իզաբել Կարո
Ֆրանսուհի դերասանուհի և մոդել Իզաբել Կարոն մահացել է 28 տարեկանում։ Նա համաձայնվել էր անորեքսիայի իրազեկման ամսագրի համար մոդել լինել։

Լեյլա Պեխլևի
Իրանի շահ Մոհամմեդ Ռեզի Պեխլևիի և կայսրուհի ֆարահ Պեխլևիի կրտսեր դուստրը մահացել է 31 տարեկանում։ Մոդելը համագործակցելով Valentino բրենդի հետ՝ սկսեց տառապել անորեքսիայով։

Լուիսել և Էլինա Ռամոս
Այս քույրեր Ուրագվայի մոդելներ էին, որոնք մահացան վեց ամսվա տարբերությամբ։ Լուիսելը ուշագնաց եղավ հենց մոդայի ցուցադրության ժամանակ, նա մահացավ 22 տարեկանում, իսկ քույրը՝ 18: Քույրերի մահը մեծ արձագանք գտավ ոչ միայն Լատինական Ամերիկայում, ալյև ողջ աշխարհում։
Գոյություն չունի անորեքսիայի բուժման կոնկրետ մեթոդ, որը վստահաբար կարող ենք ասել, որ ավելի արդյունավետ է, քան մյուս մեթոդները: Այդ պատճառով, սկզբնական շրջանում բացահայտված հիվանդությունը ավելի հեշտ է բուժվում: Սովորաբար, անորեքսիայի բուժման ընթացքը տևում է հինգ տարի: Դա բարդ գործընթաց է, որը պահանջում է հիվանդից մաքսիմալ կենտրոնացում և ցանկություն՝ հիվանդության հաղթահարման համար:

Հույս ունենք, որ տեսնելով այս աղջիկների ճակատագրերը, կխուսափեք նման «սխրանքներից» և ձեր երեխաներին նույնպես հետ կպահեք նման քայլերից։ Եղե՛ք առողջ։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Նյութը պատրաստեց՝ Մերի Մնացականյանը