Yelaket.am-ը գրում է․

Մի քանի այլ մարզպետների պես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս պարգեւատրել է իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին:

Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկեր մյուս մարզպետները․ նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Ընդ որում, գումարի չափը չի նշվել կարգադրության մեջ:

Ինքնապարգևատրումները մեծ աղմուկ բարձրացրեցին հասարակության շրջանում, որի մասին Yelaket.am լրատվականի հետ զրույցում խոսեց նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը․
<<Սա դատապարտելի արարք է:
Եթե նույնսիկ օրենքը թույլ էր տալիս պարգևատրում, նրանք պետք է հաշվի առնեին հարցի բարոյական կողմը: 3-8 ամիս աշխատելով, իրենց և աշխատակազմին պարգևատրել 13-րդ աշխատավարձով, նշանակում է անբարո քայլ անել ժողովրդի նկատմամբ:

Իսկ Արարատի մարզպետի՝ Գարիկ Սարգսյանի, պարգևատրումը առավել ևս անթույլատրելի էր: Դա օրենքի խախտում է և կարելի է քրեական գործ հարուցել՝ պաշտոնական դիրքի չարաշահում և պետական գումարների վատնում հոդվածներով:
Նոր իշխանականները գրեթե ոչնչով չեն զիջում այն ՀՀԿ-ականներին, ովքեր պետական բյուջեն անձնական քսակն էին դարձրել:
Թող մեկ տարի աշխատեին, նոր մտածեին պարգևատրումների մասին:

Նրանք պետք է գումարները հետ վերադարձնեն պետությանը>>,- նշեց Գագիկ Համբարյանը: