Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:
Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան եւ մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: