Mamul.am-ը գրում է․Վերջին ամիսներին Հայաստանում նկատելիորեն նվազեց բենզինի և դիզելային վառելանյութի գները․․․
Մասնավորապես, բենզինի ռեգուլյար տեսակի գինը 450 դրամից նվազեց և այս պահին կազմում է 400 դրամ․․․
Համամասնորեն նվազեց նաև պրեմիում և սուպեր տեսակների բենզինի գները, ինչպես նաև դիզվառելիքինը․․․
Ասում են, նկատելի այս նվազումը ներկայիս կառավարության սրտով չէ․․․
Համաձայն շրջանառվող տեղեկությունների բենզինի մենաշնորհ ունեցողներին օրերս «տեղեկացվել» է, որ անհրաժեշտ է շարունակել վառելիքի նվազեցման ընթացքը, քանի որ, դրան նպաստում է նաև նավթի համաշխարհային գնանկումը․․․
Ըստ լուրերի համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա 15 օրերին բենզինի և դիզվառելանյութի գները նվազեցնել 20 դրամով, իսկ հաջորդ 3 ամսվա ընթացքում ևս 60 դրամով և գրանցել 320 դրամի շեմը(ռեգուլյար)․․․
Ասում են նաև, որ այդ կերպ, ներկայիս իշխանությունները ցույց են տալու, որ ավելի կառուցողական փոխհարաբերություններ է ստեղծվել ռուսական կողմի հետ և,գերազանցվել է Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք գրանցված նվազագույն՝ 330 դրամ (ռեգուլյար) շեմը․․․


