Իսպանացի հայտնի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է իր միջազգային կարիերայի ավարտի մասին : Այժմ 32 ամյա դարպասապահը կենտրոնանալու է Մադրիդի Ռեալի ելույթների վրա, որի դարպասները նա պաշտպանում է սկսած 18 տարեկանից:

Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ ԻԿեր Կասիլյասը, որը հիշեցնենք գոլ բաց չթողեց Կոնֆեդերացիայի կիսաեզրափակիչում Իտալիայի հետ խաղի ժամանակ, հայտարարել է, որ Բրազիլիայում աշխարհի առաջնության ավարտից հետո դադարեցնելու է իր ելույթները հավաքականի կազմում:

«Անցած շրջանը ամենավատն էր իմ կարիերայում: Սկզբում ես վնասվածք ստացա, իսկ այնուհետ 4 ամիս դուրս չեկա խաղադաշտ և դա 14 տարի անընդմեջ ելույթներից հետո: Այժմ ես վայելում եմ յուրաքնչյուր խաղը: Ես որոշել եմ դադարեցնել ելույթները հավաքականում Բրազիլիայում աշխարհի առաջնությունից հետո»,- փոխանցում է Կասիլյասի բառերը Marca-ն:

2012 թվականի դեկտեմբերին երկար ժամանակվա մեջ առաջին անգամ թիմի արդեն նախկին մարզիչ Ժոզե Մորինյոի որոշումով Կասիլյասը հայնտնվեց պահեստայինների նստարանին Մալագայի հետ խաղում:

Իսպանիայի առաջնության հաջորդ փուլում Ռեալ Սոսեդյաթի հետ խաղի ժամանակ Կասիլյասը կրկին մնաց պահեստայինների նստարանին, սակայն խաղադաշտ դուրս եկավ ութերորդ րոպեից երկրորդ դարպասապահ Ադանի` կարմիր քարտ ստանալուց հետո:

Իսպանիայի գավաթի խաղարկության Վալենսիայի հետ խաղի ժամանակ Իկերը վնասվածք ստացավ: Բժշկական փորձաքննությունից հետո պարզվեց, որ վնասել է ձախ ձեռքի միջնամասի հոդերի բորբոքում:Ինչպես հայտարարեց վիրաբույժ Միգել դել Սերան Իսպանիայի հավաքականի դարպասապահը չի կարողանա խաղալ 12 շաբաթ: Ընդհանուր առմամբ Կասիլյասը առանց խաղային փորձի մնաց հինգ ամիս, որը ընդհանուր առմամբ նրան չխանգարեց ճանաչվեց Կոնֆեդերացիայի գավաթի լավագույն խաղացող:

Իկեր Կասիլյաս Ֆերնանդեսը Իսպանիայի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, հաղթել է նաև աշխարհի առաջնության ժամանակ, դարձել է «չոր խաղերի» ռեկորդակիր, ինչպես նաև հինգ անգամբ ճանաչվել է տարվա հնգակի լավագույն դարպասպահ:Նրա առաջին մեկնարկը հավաքականի կազմում տեղի է ունեցել 1999 թվականին Շվեցարիայի հետ խաղի ժամանակ: