Այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 13:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնավան գյուղի հարակից սարալանջին՝ «Մաղարա» կոչվող տարածքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարներն Ա. Գ.-ի (ծնված 1972 թ.) դին պատգարակով իջեցրել (մոտ 700 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: