Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը պատմել է, թե ինչպես  թմրանյութերը  կարո էին դառնալ նրա մահվան պատճառ: Երգչի խոսքերով,  ինքը գտնվում էր մահվան եզրին, բայց, բարեբախտաբար, կարողացավ ժամանակին ետ կանգնել: Ինչպես նաև, նա անհանգստացած է, որ իր աղջիկը հանդիպում է  իր երկրպագուներից մեկի հետ, հայտնում է Yahoo! News  - ը:

«Ողջույն, իմ անունը Մարշալ է և ես թմրամոլ եմ», -  ասում է ռեփերը նոր  վավերագրական  ֆիլմի թրեյլերում, որը կաչվում է «Ինչպես գումար վաստակել թմրանյութեր վաճառելով» (How to Make Money Selling Drugs):

Ինչպես և բոլոր թմլամորները, երգիչը նույնպես սկսել է քիչ չափաբաժնից, բայց , աստիճանաբար, խորացել է նրա կախվածությունը թմրանյութի հանդեպ:

«Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես ընդունեցի այն: Ինձ մոտ  այսպիսի զգացում էր. Վերջապես բոլոր տառապանքները ետևում են: Կոնկրետ չեմ հիշում, թե երբ  դա վերածվեց խնդրի: Ուղղակի այդ վիճակը գնալով ինձ ավելի էր դուր գալիս: Մարդիկ ասում էին, որ ես վտանգի տակ եմ, սակայն ես բղավում էի, որ ինձ հանգիստ թողնեն», - ասում է Էմինեմը նոր ֆիլմում:

 Այնուամենայնիվ, նրան ստիպված եղան հոսպիտալացնել: «Երդվում եմ, եթե ես հիվանդանող հասնեի  երկու ժամ ուշ, ես ալևս այստեղ չէի լինի», - ավելացնում է ռեփերը:

 Հոսպիտալացումից մեկ ամիս անց Էմինեմը վերադարձավ աշխատանքի: Նրան հաջողվեց ազատվել այդ խնդրից: Երգչի խոսքերով, միակ պատճառոը, որի պատճառով նա չհանձնվեց, դա պատասխանատվության զգացումն է  հարազատ և երկու  որդեգրված երեխաների հանդեպ: