Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասանուհի Անի Խաչիկյանը բալիկ է ունեցել։ Նրա և Հայկ բարսեղյանի որդին լույս աշխարհ է եկել նոյեմբերի 17–ին։ Ծնողները փոքրիկին տվել են Տեսլա անունը։
Անին այսօր առավոտյան հրապարակել է երկուսուկես ամսական որդու առաջին լուսանկարը և բարի լույս մաղթել իր ընկերներին։ Լուսանկարներին կից Անին օգտագործել է «Տեսլա», «Իմ տղա», «քաղցր երեխա» հեշթեգերը։
Հիշեցնենք, որ որդու ծննդից հետո Անին գրել էր. «Ու ամեն ինչ գլխի վրա շուռ ա գալիս, դու չէ, դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ, ուրիշ տեղում ու այլ արժեքներով, ուրիշի մեջ ա տեղավորվում ու էտ ուրիշը էնքա՜ն հարազատ ա,միակ հարազատը… մաքուր… անբիծ…»։
Դերասանուհին ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին, թեև այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։