Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում. Հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ բացահայտելու տեղի ունեցածը: