Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում «խաղաղություն՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:
Չկա և չի կարող լինել «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ու վերջ:
Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ՝ հանգիստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Արցախից կվերադառնամ, մնացածը կասեմ: