Լիվերպուլը համաձայնության է եկել Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման հարցում:

Спорт Экспресс-ի տեղեկատվությամբ Անգլիայի 18-ակի չեմպիոնները տեղի ունեցած գործարքի մասին պաշտոնապես հայտարարելու են մոտակա օրերը: Տրանսֆերի ընդհանուր գինը կազմել է 30 մլն եվրո: Ներկայումս Մխիթարյանը գտնվում է Երևանում, իսկ մի քանի օր անց մեկնելու է Լիվերպուլ,որտեղ միանալու է իր նոր ակումբի հետ:

Նշենք, որ 24 ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների և օտար ակումբի հետ բանակցությունների ավարտի մասին հայտնել են Առաջին ալիքով հեռարձակվող Լրացուցիչ ժամանակ հաղորդման ժաման, սակայն ակումբի անունը չեն նշել: