Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ուղեւորատար ինքնաթիռը բախվել է էլեկտրասյանը։ «Ինքնաթիռը բախվել է քաղաքային լուսավորության կայմին»,- տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Լարիսա Մարկովեցի խոսքերին։
Սույն փաստով իրականացվում է նախաքննական ստուգում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Վնասվածքների մասին չի հայտնվում։ Վթարի պատճառը ճշտվում է։