Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ամենասկանդալային եւ քննարկվող մոդելներից մեկը՝ Աննա Վանեցյանը, նույն ինքը՝ Անչոկը, հայտարարեց, որ ամուսնացել է եւ պատրաստվում է թողնել մոդելինգը՝ իր կյանքը նվիրելով ընտանիքին: Սակայն, ցավոք, մոդելի ընտանեկան երջանկությունը երկար չտեւեց… Ամռանը նա կորցրեց ամուսնուն: Անչոկի համար դժվար է խոսել սիրելիի մահվան թեմայով. «Մանրամասներ չեմ ցանկանում հաղորդել, ցավը իմն է եւ միայն իմը: Չեմ ուզում հետաքրքրասիրությունը բավարարելու համար խոսել ցավոտ թեմայի շուրջ»,-ասում է նա:
NEWS.am STYLE-ը Անչոկի հետ զրուցել է իր կյանքի դժվարին շրջանը հաղթահարելու, մոդելինգին վերադառնալու, իր արտաքինի եւ պլաստիկ միջամտությունների մասին հանրության կարծիքի եւ այլ թեմաների շուրջ:
Աննա, գիտեմ, որ ծանր շրջանի միջով ես անցել. Ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել ցավի դժվարությունը, եթե, իհարկե, ստացվել է…
Իհարկե, չեմ հաղթահարել, դա ցավ է, որն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում: Միայն ես գիտեմ, թե ինչ եմ զգում: Ինձ միայն ապրելու ուժ է տալիս այն միտքը, որ կարողանամ անել այն ամենը, ինչը չհասցրինք անել միասին: Իմ հրեշտակը վերեւում է, նա ինձ ուժ է տալիս, նա միշտ ուզում է, որ ես ժպտամ ու առաջ քայլեմ, հասնեմ իր, մեր, մեր փոքրիկ ընտանիքի երազանքին:
Անցած տարի նշեցիր, որ դադարեցնելու ես մոդելային գործունեությունդ: Դա քո՞ցանկությունն էր, թե՞ ամուսինդ էր դեմ:
Ամուսինս այդպիսի կտրուկ ընտրության առաջ ինձ չէր կանգնեցրել. դա երկուսիս որոշումն էր: Ընտանիք կազմելն ինձ համար կարեւորագույն եւ լուրջ քայլ էր, եւ ոչ մի աշխատանք չէր կարող ավելի թանկ ու կարեւոր լինել:
Եթե չեմ սխալվում, վերադարձել ես մոդելինգին…
Մոդելինգին վերադառնալն ունի իր պատճառները… Նախ՝ սիրելի զբաղմունքը կօգնի ցրվել, բացի այդ՝ պետք է գումար վաստակել: Ունեմ նաեւ որոշ նախագծեր, հիմնականում կունենամ բարեգործական շրջագայություններ, ինձ հետեւող մարդիկ ավելի մանրամասն տեղեկություներ կիմանան շուտով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում