Կալիֆորնիայի բնակչուհի 50-ամյա Քեթրին Քյուն, որը կտրել է իր նախկին ամուսնու առնանդամը և շպրտել աղբարկղ դատապարտել են ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսական ծառայությունը:

Քեթրին Քյուն կարող է պայամանական ժամանակից շուտ հավակնել ազատազրկումից առնվազն յոթ տարի անց: Նրա փաստաբանները նշում են, որ նա խնդիրներ ունի հոգեկանի հետ, որը առաջացել է մանկության ժամանակ և նախկին ամուսնու կողմից բռնությունների պատճառով:

Իր հերթին կնոջ նախկին ամուսինը հայտարարում է, որ զրկվել է իր անհատականության գլխավոր հատվածներից և իր կյանքը սրանից հետո ամբողջական չի լինի:

Դատախազության համաձայն Քյուն հարձակվել է ամուսնու վրա 2011 թվականի հուլիսին նախապես նրան տալով քնաբեր և կապելով անկողնուն: Դեպքը տեղի է ունեցել, երբ ամուսնական զույգը գտնվում էին բաժանման գործընթացի մեջ:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Քյուն պատմել է, որ իր նախկին ամուսինը արժանի է եղել այն ամենին, ինչ կատարվել է: