Քիմ Քարդաշյանը արքայադստեր հեղինակություն ունի, ինչի պատճառով էլ վերջինիս ընկերները զարմանում են, թե ինչպես է նրան այդպես լավ հաջողվում մայրություն անել: Այս մասին հաղորդում է Huffingtonpost-ը:
Մասնավորապես 32 ամյա ռեալիթի շոուի աստղը «բնական է» դառնում, երբ գալիս է երեխային կերոկրելու պահը: Քարդաշյանի վաղեմի ընկեր և Pussycat Dolls խմբի հիմնադիր Ռոբին Անթինը նշել է.«Երբ ես ես այցելեցի տեսնելու նրան, Քիմը գրկել էր երեխային: Ես նրան ասեցի.«Օհ, Աստված իմ, դու բնական ես»,ինչին Քիմը պատասխանեց.«Ես գիտեմ, դա այնքան տարօրինակ է»:
Մեկ այլ աղբյուր նշել է պարբերականին, որ երեխային կրծքով կերակրելը դարձել է Քարդաշյանի սիրելի ժամանցը:
«Կրծքով կերակրելը աշխատում է նրա համար և նա զգում է՝ ինչքան է կապված Նորիի հետ»: Մեկ այլ աղբյուր նշել է «Քիմը կրծքով կերակրում է մշտապես: Նա սիրում է դա»:
Միաժամանակ պետք է նշել, որ Քիմը սիրում է կրծքով կերակրել այն փաստի պատճառով, որ այդ գործընթացը օգնում է օրական 500 կալորիաների սպառմանը: Եթե հավատանք հոդվածներին, որոնց համաձայն նոր մայրը ցանկանում է նիհարել, ապա կրծքով կերակրելը օգնում է նրան հասնել իր նպատակին: