Կանադայի Լավալի քաղաքապետ Ալեքսանդր Դյուպլեսին հրաժարական է տվել այն մեղադրանքների պատճառով, որ ցանկացել է ժամանակ անցակցնել մարմնավաճառի հետ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն` հղում կատարելով տեղական լրատվական միջոցներին:
Ենթադրվում է, որ Դյուպլեսին հունիսի 14-ին որոշել է օգտվել սեքսուալ բնույթի ծառայություններից Լավրենտի լեռներում իր առանձնատանը: Մարմնավաճառը ժամանել է կին վարորդի ուղեկցությամբ: Երբ նրանցից մեկը ճանաչել է, որ պատվիրատուն Լավալի քաղաքապետն է, ապա միանգամից հրաժարվել է ծառայություններ մատուցելուց:
Դյուպլեսին երկրորդ քաղաքապետն է Կվեբեկ նահանգում, որ հրաժարական են տալիս այս ամսվա ընթացքում: Ավելի վաղ Մոնրեալի քաղաքապետ Մայքլ Էփլբաումը հրաժարական էր տվել նրա նկատմամբ 14 կետով, այդ թվում խարդախություն, իր լիազորությունների չարաշահում և կոռուպցիա, մեղադրանքի պատճառով: