Ֆեյսբուքյան օգտատերեր Ֆլորա Վարդանյանը լուսանկարներ է տարածել և հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը: Նա տեղեկացրել է, որ պիցցայի խմորը գնել է Վանաձորի խանութներից մեկից. «Ահով պիտի փաստեմ, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ հավանաբար հարկ չեն համարում ալյուրը մաղել, արդյունքում երեխաս կարող էր այս ժանգոտ-սրածայր մեխով վնասել բերանը կամ կուլ տալ այն:
Հիմա, ո՞ր կառույցն է պատասպանատու սրա վերահսկողության համար»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը մեկնաբանություններում հայտնել է, որ ահազանգին ընթացք կտրվի: