«Արարատ-Արմենիայի» բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը տեղափոխվել է «Ժետիսու», հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը:
Բուլղարիայի հավաքականի թեկնածուն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ժետիսուի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:
29-ամյա Դիմիտրովն այս մրցաշրջանից առաջ Սոֆիայի «Սլավիայից» էր տեղափոխվել «Արարատ-Արմենիա»: Հայաստանի ընթացիկ առաջնության 17 տուրերում նա խփել է 10 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
#жетысу #талдыкурган Футболист сборной Болгарии подписал контракт с клубом КПЛ https://t.co/JahPcJLIWM
— ФК Жетысу (@fczhetysukz) 22 февраля 2019 г.