Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Երեւանում հանդիպել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այդ մասին Արսեն Թորոսյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար»,- գրել է Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ 2018-ի վերջնամասում Յուրա Մովսիսյանը հեռացել էր ամերիկյան «Չիկագո Ֆայրից», որի կազմում մասնակցել է MLS-ի ավարտված մրցաշրջանի 4 հանդիպման: Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում» ու «Ռեալ Սոլթ Լեյքում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»: