Լրագրող Սուրեն Արեենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դա լրագրություն չէր՝ դա անբարոյականություն էրՑավալի է բայց փաստ ՝ ամեն միկրոֆոն բռնող այսօր հասարակության մեջ է դուրս գալիս և համարվում լրագրող, և ցավոք ,կյանքում անբավարարված ամեն արարած իրեն խմբագիր է վերագրում :
Խմած է արվեստագետը, ուռած ,թե կնամոլ, եթե նա հասարակությանը չի տանում անբարոյականության, չի շեղում իր նորմալ ազգային դիմագծից, չի կատարում հանցագործություն և չի կատարում անառակաբարո որևէ երևույթ, ոչ ոք չունի բարոյական իրավունք նրա հետ խմած վիճակում հարցազրույց վարել և հանրայնացնել:
Ֆորշի անձնական կյանք ներխուժելը և ոչ սթափ վիճակում նրան նկարելը (անկախ նրանից որ նա այս վերջին շրջանում հաճախ է խմում )և հանրայնացնելն անգամ քրիորեն պատժելի արարք է : ... սա անբարոյականություն է ՝ երբ մարդը քեզ հրավիրում է իր տուն և դու օգտվելով նրա ոչ սթափ վիճակից փորձում ես վարկաբեկել նրան՝ սա մարդու իրավունքների ոտնահարում է:
Այս տեսանյութի լրագրողն ու իր խմբագիրը իրավունք չունեն անգամ մոտ գալ այն գործին, որից ինչպես պարզվեց բացարձակ չեն հասկանում և նաև վարկաբեկում են այդ գործով զբաղվող շատերին :
Հգ. ... արվեստ ծնող մարդը չունի իր գլխին իշխանություն և ընդդիմություն և նրա հենց առաջին խնդիրն է զոմբիացած հասարակությանը,իշխանությունից կուրացած վերին ատյաններում ներկայացնել ներքևի խնդիրը ,քանի որ իշխանության գլխին կանգնած մարդը տարիների ընթացքում սկսում է կորցնել շաատ ներքևում կատարվող գործողությունների ղեկը և խավարասերները փորձում են օգտվել առիթից:
Հուսանք ,որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կզբաղվի այս նյութի հեղինակներով և սա նախադեպը կլինի,որպեսզի նման բաները կանխվեն :Արեենց»