Բաքվի երիտասարդ մի բնակչուհի երեք դանակի հարված է հասցրել հորը, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Մոտ 50-ամյա տղամարդու վիճակը գնահատվել է ծանր։
Պարզվել է, որ նրան դանակահարել է սեփական 19-ամյա դուստրը, ով արդեն ձերբակալված է եւ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ դեպքի հետ կապված ցուցմունք է տալիս։ Աղջիկն էլ պատմել է, որ ինքը չի ուզել սպանել կամ վնասել հորը եւ դանակը ձեռքն է վերցրել հարկադրված կերպով, քանի որ հայրը հարբեցող է եղել, ու հարբած տուն գալով՝ սկանդալներ է սարքել, բռնություն գործադրելով ընտանիքի անդամների հանդեպ։
Հերթական մի այդպիսի սկանդալի ժամանակ էլ աղջիկը չի դիմացել եւ նյարդային պոռթկման ազդեցության տակ դանակահարել է հորը։