Shamshyan.com-ի հավաստի տեղեկություններով, Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին գտնվում է Երևանում և անհատապես մարզվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նշենք, որ տարբեր լրատվամիջոցների տվյալներով Հենրիխ Մխիթարյանը առաջիկա օրերի ընթացքում կուղևորվի Լիվերպուլ, որտեղ պայամանագիր կկնքի տեղի համանուն թիմի հետ:
Հենրիխ Մխիթարյանը մարզվում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում
