«Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները, որոնք գտնվում են շրջափակման մեջ Կահիրեյում գտնվող իրենց գրասենյակում երիտասարդական շարժումների կողմից, երկուշաբթի առավոտյան դիմել է Եգիպտոսի ԱԳՆ` օգնություն խնդրելով վերջինից: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Ալ Մասրի ալ Յաում կայքին:

Մուհամմեդ Մուրսիի հարյուրավոր ընդդիմադիրներ, որը «Մահմեդական եղբայրներ» շարժումից է, կիրակի օրը շրջափակել են է մայրաքաղաքի Մոքաթթամ շրջանում գտնվող իսլամիստական շարժման գրասենյակը և նրա վրա շպրտել վառելիքով լի շշեր: Շինության գրավման բազմաթիվ փորձերի ժամանակ ներսում գտնվող շարժման անդմաները օգտագործել են հրազենային զենք: Ներկա պահին հայտնի է 5 զոհի և 60 վիրավորի մասին:

«Շարժման գրասենյակի մոտ անկարգությունների բռնկման հենց սկզբից մենք օժանդակություն ենք խնդրել ԱԳՆ-ից և բանակից, սակայն մինչև այժմ նրանք ոչինչ չեն արել»,- նշել է «Մահմեդական եղբայրներ» շարժման գլխավոր խորհրդական Վալիդ Շալաբին:

Բողոքի ակցիաներից առաջ, որը անց են կացրել ընդդիմադիրները կիրակի օրը, Եգիպտոսի ԱԳՆ հայտարարել է, որ չի ապահովի քաղաքական շարժումների և կուսակցության գրասենյակների անվտանգությունը: