Խոյ. Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ ձևով կդասավորվեն, եթե ձեր նկատմամբ նույնքան պահանջկոտ լինեք, որքան շրջապատի: Ձեր սեփական թերություններն ու թերացումները ներելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց շրջապատի մոտ այն առաջացնում է ոչ այնքան դրական էմոցիաներ: Եթե ունեք մեծ պլաններ, մի շտապեք իրականացնել դրանք. ակտիվ գործողությունների սկիզբը հետաձգեք մինչև կեսօր: Հետագա ժամերին ղեկավարության հետ կարելի է քննարկել կարիերայի աճին վերաբերող հարցեր. հնարավոր է ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ:

Ցուլ. Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը`լավ: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնարավոր է սիրավեպի սկիզբ:


Երկվորյակ. Դուք լավ լեզու եք գտնում մտերիմների հետ, բայց անհանգստացած եք ձեր սեփական գործերով, այդ պատճառով միշտ չէ, որ ժամանակ եք գտնում շփման և համատեղ հանգստի համար: Բացատրեք դա նրանց, ովքեր սիրում են ձեզ, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել անիմաստ նեղացկոտությունից: Նրանք, ովքեր անհանգստացած են կարիերայի հարցերով, ազդեցիկ հովանավորներ գտնելու շանս ունեն, ովքեր կօգնեն նրանց` մասնագիտական բարձունքներ գրավելու համար: Հաջող օր է գործարքներ կնքելու համար:


Խեցգետին. Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թողնում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև առաջնորդի: Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է:

Առյուծ. Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Սիրո մեջ բախտը կժպտա նրանց, ովքեր անկեղծ են և ավանդույթների ու նախապաշարումների զոհ չեն դառնում: Արվեստի գործերի և ոսկերչական զարդերի գնման համար բարենպաստ օր է: Ձեր հմայքն աննկատ չի մնա, դուք կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, ովքեր հաճույքով օգնում են ձեզ և առաջարկում մասնակցություն համատեղ ծրագրերում: Գործընկերներին և ղեկավարությանը հասկանում եք կես խոսքից, դա հնարավորություն է տալիս վերջ դնել նախկին տարաձայնություններին:

Կույս. Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգրերակշռեն բարենպաստ միտումները: Արժե սկսել ինքնուրույն աշխատանքից, իսկ այ երեկոյան կարելի է քննարկել համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվել համատեղ քայլերի մասին, բայց այդ ամենը ցանկալի է անել ոչ ֆորմալ միջավայրում: Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում և տարաձայնություններ մտերիմների հետ: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն` լուրջ վեճերից խուսափելու համար:

Կշեռք. Օրը հարմար է ինքնակրթության և որակավորման բարձրացման համար: Մեծանում է հետաքրքրությունը հոգեբանության և միջանձնային հարաբերությունների հանդեպ: Կշեռքներն ընկերներին և մտերիմներին լավ խորհուրդներ են տալիս, բայց սեփական խնդիրներից դժվար են գլուխ հանում: Խորհուրդ է տրվում ընտանիքի և ամուսնության հետ կապված որոշումներ չկայացնել: Ցանկալի չէ քննարկել կարևոր մասնագիտական հարցեր: Գործընկերների հետ տարաձայնություններից խուսափելու համար ջանք թափելու կարիք կլինի: Դրա հետ միասին խորհուրդ է տրվում շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ արդեն ծանոթ է:

Կարիճ. Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել. ամենայն հավանականությամբ դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների:

Աղեղնավոր. Օրը հաջող կլինի հատկապես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց համար, ում գործը կապված է մշակութային միջոցառումներ կազմակերպելու հետ: Սիրո մեջ ձեր բախտն անասելի կբերի: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինի գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով:

Այծեղջյուր. Ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն, ձեր ընտրյալն անտարբեր չի մնա ձեր հմայքի նկատմամբ: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով, որոնք դժվար թե հանգեցնեն լուրջ հարաբերությունների: Ի հայտ կգան գաղափարներ, որոնց իրագործումը կթեթևացնի և´ ձեր, և´ նրանց կյանքը, ովքեր ձեզ համար թանկ են: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի:

Ջրհոս. Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար: Ցանկացած տեղափոխություն օգտակար կլինի: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա: Դուք ֆիզիկապես լավ մարզավիճակում եք, պատճառ չկա սպորտից և ակտիվ հանգստից հրաժարվելու համար:

Ձկներ. Առավոտը ցանկալի է նվիրել այն մարդկանց հետ շփմանը, ում համակրանքը ցանկանում եք վայելել. ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված: Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել կոնտակտները, ավելի լավ է ժամանակը նվիրել մտերիմների հետ շփմանը: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում: