Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 5-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:
Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Ամստերդամի «Այաքսին», իսկ Լոնդոնի «Տոտենհեմն» արտագնա հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Տոտենհեմը» խփել է 3 անպատասխան գոլ:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռեալ» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:1)
«Բորուսիա Դ.» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:3)