Խոյ. Ցանկալի է հետևել ճիշտ սննդակարգի կանոններին, որովհետև մարսողական համակարգն այսօր հատկապես զգայուն է, խրոնիկ հիվանդությունները կարող են սրվել: Կարելի է զբաղվել սպորտով, բայց լավ կլինի դա անել փորձառու մարզիչի օգնությամբ: Լավ կլինի գործնական նախաձեռնողականություն ցուցաբերել և առաջ բերել սեփական գաղափարները. դուք աջակցություն կստանաք անգամ այն մարդկանցից, ովքեր սովարաբար հավանություն չեն տալիս ձեր ձեռնարկներին: Օրվա կեսին գործնական տեսանկյունից օգտակար ծանոթություներ հաստատելու հնարավորություն կլինի:

Ցուլ. Անձնական հարաբերությունների դաշտում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, փոփոխության հնարավություն կա, եթե նախաձեռնողականություն ցուցաբերեք: Արժե լսել ներքին ձայնին. ինչ վերաբերում է սիրո, ընկերության և ընտանեկան հարցերին, այն չի սխալվի: Գործնական բնազդը հանգած է, սխալ գործելը` հեշտ, բացի դրանից դուք չեք լսում նույնիսկ ամենալավ և ուշադրության արժանի խորհուրդները: Գործնական շփման մեջ հնարավոր են խնդիրներ, շատ ցլեր գործընկերների և ղեկավարության հասցեին սուր արտահայտություններ են իրենց թույլ տալիս` չմտածելով, թե ինչի դա կարող է հանգեցնել:


Երկվորյակ. Օրը հարմար է մեծ գնումների և անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարելի է գնալ ռոմանտիկ ուղևորության: Եթե դեռ չեք պատրաստվում ճամփորդել, ձեր սիրելիի հետ ժամանակն անցկացնելու հետաքրքիր տարբերակ առաջարկեք: Դուք ոչինչ աչքից բաց չեք թողնում, այդ պատճառով էլ ավելի քիչ սխալներ եք գործում, քան աստղակերպի մյուս նշանները: Հարմար օր է նոր գործընկերային կապերի համար, կարելի է գտնել համախոհներ, որոնց հետո համագործակցությունը շահավետ և հաճելի կլինի:


Խեցգետին. Հնարավոր է թեթև տկարություն, որը, սակայն, չի թողնի ձեզ հրաժարվել ծրագրված գործերից և հանդիպումներից: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ և ուշադրության նշաններ: Աշխատավայրում գործ շատ կունենաք, բայց ամեն ինչից գլուխ կհանեք` միաժամանակ փայլելով կազմակերպչական ունակություններով: Ճիշտ ժամանակին և տեղին ցուցադրելով ձեր տաղանդները` դուք կկարողանաք բարձրանալ ծառայողական աստիճանով և ազդեցիկ մարդկանց համակրանքը շահել:

Առյուծ. Բարենպաստ օր է զգեստներ, յուրօրինակ զարդեր և աքսեսուարներ գնելու համար, կարելի է իմիջի հետ կապված էքսպերիմենտներ անել: Ձեզ գրավում է վառն ու անսովորը, բացառված չէ նշանավոր մեկի հետ ծանոթությունը: Հրապարակային ելույթները լավ են անցնում, հայտնվելով ուշադրության կենտրոնում` դուք անհարմարավետութուն չեք զգում: Շատ օգտակար է կանանց հետ շփումը. նրանք ոչ միայն կիսվում են ձեզ հետ դրական էմոցիաներով, այլև տալիս են օգտակար խորհուրդներ:

Կույս. Նրբանկատ եղեք շրջապատի հետ: Ստացված առաջարկներն արժանի են դիտարկվելու համար, այնպես որ միանգամից մի մերժեք: Բարենպաստ օր է ցանկացած տիպի ստեղծագործական աշխատանքի համար: Հետո, հիշելով այն, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Իսկ հիմա դուք ամեն ինչ տեսնում եք մռայլ գույներով և իրադրությունը բացասական եք գնահատում: Հնարավոր են մանր կորուստներ, բացառված չեն անհաջող գնումներն ու ներդրումները, սակայն ֆինանսական աղետը ձեզ չի սպառնում:

Կշեռք. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումներն ու նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմել, շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:

Կարիճ. Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել: Երեկոն լավ կլինի անցկացնել ընտանիքի հետ:

Աղեղնավոր. Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Ազդեցիկ անձանց հովանավորությունը ստանալու և նրանց հարգանքն ու համակրանքը վայելելու հնարավորություն կլինի: Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Խոհեմությունն ու զգուշավորությունն օգնում են խուսափել խնդիրներից: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտանի իրեր ձեռք բերելու վրա:

Այծեղջյուր. Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկությունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից: Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար:

Ջրհոս. Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել` բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:

Ձկներ. Այսօր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը կուրախացնեն ձեզ: Կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում, այն կընդունվի մեծ ուրախությամբ: Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի: