Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, հիփ-հոփ կատարող Կիրիլ Տոլմացկին, ով ավելի հայտնի է Դեցլ բեմական անվամբ, մահացել է սուր սրտային անբարարությունից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ նրա երաժշտական ժառանգության հանդեպ հեղինակային իրավունքները փոխանցվելու են նրա որդուն՝ Անտոնին։ Դեցլի կինը հայտարարել է, որ երգչի ծնողները որոշել են իրեն զրկել ամեն ինչից, նույնիսկ որդուց։
«Երեխան տատիկին, ստեղծագործությունները պապիկին, իսկ ինձ էլ ուղարկել են, որ նոր ամուսին գտնեմ»,- ասել է Յուլյան՝ Տոլմացկու այրին։ Հիշեցնենք նաեւ որ Դեցլը մահացել էր փետրվարի 3-ին Իժեւսկում՝ համերգից հետո։ Դիմահարդարման սենյակում նա գանգատվել էր, որ իրեն վատ է զգում։ Ժամանած բուժանձնակազմը սակայն չի կարողացել փրկել 35 տարեկան երգչի կյանքը։