Խոյ՝ 21.03 – 20.04
Կարգապահ եղեք ու զսպվածություն ցուցաբերեք ֆինանսական և գործնական ոլորտում։
Էմոցիաներն ու զգացմունքները կարող են պարուրել ձեզ, սակայն գործերում դրանց տեղը չէ։
Ցուլ՝ 21.04 – 20.05
Անշտապ, բայց վստահ ու նպատակաուղղված գնացեք դեպի ձեր նպատակը։ Այժմ շատ քիչ բան կարող է խանգարել ձեր գործերին։
Իսկ ահա փողային հարցերում զսպվածություն ցուցաբերեք, որովհետև անսպասելի և արտապլանային ծախսերը կարող են լրջորեն խաթարել ձեր ֆինանսական վիճակը։
Երկվորյակներ՝ 21.05 – 20.06
Փողը ձեր ոտքերի տակ է, միայն թե հասցրեք դրանք հավաքել։
Իրավիճակը շատ բարենպաստ է, մնացածը կախված է բացառապես ձեզնից։
Խեցգետին՝ 21.06 – 22.07
Աճի համար գերազանց ժամանակ է, լինի դա պրոֆեսիոնալ, կարիերային, կարգավիճակի, հասարակության մեջ դիրքի թե մեկ այլ առումով։
Կլինի շահույթի ոչ մեծ, բայց կայուն աճ, գումար աշխատելու նոր աղբյուրներ կհայտնվեն։
Մի հապաղեք, աշխատեք վերցնել ամեն ինչ։
Առյուծ՝ 23.07 – 22.08
Չարժե ինչ-որ նոր բան սկսել։ Հեռանկարները մշուշոտ են ու անորոշ։
Ավելի լավ է կարգի բերեք մտքերը, գործերը, փաստաթղթերը։
Աշխատեք ժամանակին կատարել ձեր սեփական ֆինանսական պարտավորությունները, հատկապես պետության առջև։
Կույս՝ 23.08 – 23.09
Աշխատեք տեղավորվել ժամկետների մեջ։
Երբեմն դա այնքան էլ հեշտ չի լինելու. Ձեզ անընդհատ կխանգարեն։
Ձեր պարտքատերերին հիշեցրեք, որ պարտք վերցրած գումարը պետք է ժամանակին վերադարձնել։
Կշեռք՝ 24.09 – 23.10
Որոշակի անհանգստությունն ու ձեր հավասարակշռության խաթարումը մարտի սկիզբն անկախատեսելի կդարձնեն։
Ձեր գործնական կյանքի ռիթմն ու ընդունված կարգը կխաթարեն նոր, ոչ ստանդարտ առաջարկությունները, գաղափարները, նախագծերը։
Հնարավոր է, սկզբում ձեզ համար փոքր-ինչ անհարմարավետ կլինի, սակայն այդ ամենը ձեզ օգտակար կլինի։
Կարիճ՝ 24.10 – 21.11
Աշխատեք, ձգտեք, փորձեք, գործեք…
Ամեն ինչ կստացվի, կպատահի, կդասավորվի այնքան լավ, որքան չեք էլ պատկերացրել։
Ներդրումներ կատարելու ու գնումների համար հաջող ժամանակ է։
Աղեղնավոր՝ 22.11 – 21.12
Լուրջ ակտիվություն չարժե ցուցաբերել նախ և առաջ այն պատճառով, որ դուք դեռևս չեք կողմնորոշվել ձեր նպատակների ու առաջնահերթությունների հարցում։
Մի կողմ դրած ֆինանսներ ունեցեք։ Մեծ է հավանականությունը, որ կունենաք չնախատեսված ծախսեր, տուգանքներ։
Այծեղջյուր՝ 22.12 – 20.01
Բաց թողեք իրավիճակը, միևնույն է, լինելու է այն, ինչ լինելու է։
Դուք այժմ չունեք ամբողջական ինֆորմացիա, դրա համար էլ պետք չէ որոշումներ ընդունել, քանի որ հավանականություն կա, որ դրանք այնքան էլ ճիշտ որոշումներ չեն լինի։
Թող ամեն ինչ իր հերթով ու կարգով ընթանա։
Ջրհոս՝ 21.01 – 18.02
Ամեն ինչ կախված է միայն ձեզնից։
Եթե ուզում եք ինչ-որ բան ունենալ, սկսեք ինչ-որ բան անել։
Փողը պարգևատրում է աշխատանքի համար, գտեք դրա կիրառության ձևը ու ցուցաբերեք ձեր աշխատասիրությունը։
Ձկներ՝ 19.02 – 20.03
Վստահեք ձեր կանխազգացմանը։ Այն ձեզ կտանի դեպի անհրաժեշտ արդյունք։
Հավանաբար հիմա ժամանակը չէ գործերով ու ֆինանսներով զբաղվելու. տրամադրություն չունեք։ Սակայն մի վերացրեք ամենակարևոր գործերի ու նախագծերի նկատմամբ վերահսկողությունը։
Նյութի աղբյուրը՝ 168.am