Կարիճ- Չնայած այն բանին, որ նա կարող է հագած լինել նորաձևությունից վաղուց դուրս եկած պիջակ ու պատռած ջինսեր, միևնույն է, չի կորցնի գայթակղիչ կնոջ իր կերպարը։ Նա ունակ է հմայել իր մի հայացքով։ Նրա զգայական շարժուձևը խոսում է այն մասին, որ նա չափազանց վտանգավոր է իր հետ խաղալու համար։ Միևնույն ժամանակ՝ այս ճակատագրական գայթակղիչ կինը երբեք իրեն մոտ չի թողնի, եթե վատ տրամադրություն ունենա։
Երկվորյակներ- Եթե այս կինը սառն է, դա չի նշանակում, որ նա չի կարող բարեհաճ լինել նրա նկատմամբ, ով իրեն դուր է գալիս։ Նա արտակարգ հումորի զգացում ունի ու շատ լավ զրուցակից է։ Այս կինը կարողանում է ոգեշնչել, չնայած միևնույն ժամանակ՝ այնպես վարպետորեն է դրսևորում այն, թե որքան է ինքն անպաշտպան ու խոցելի, որ նրա կողքին գտնվող ցանկացած տղամարդ իրեն գերմարդ է զգում ու սուզվում հաճոյախոսությունների մեջ։
Առյուծ- Այս հպարտ կինը միայն իր տեսքով ճառագայթում է իր փառասիրությունը։ Նա ունակ է իշխել ցանկացած տղամարդու, իսկ վերջինս կկատարի նրա բոլոր ցանկությունները։ Այս կինն իր տղամարդուն միշտ ուշադրության կենտրոնում է պահում ու զգոն է և կարող է առիթի դեպքում ցույց տալ նրա տեղը։ Նրան ամենաշատը դուր է գալիս փայլել հասարակության մեջ ու ու դեպի իրեն գրավել այլոց ուշադրությունը։
Կշեռք- Այս կինը պարզապես պաշտում է շքեղությունն ու իր շուրջը եղած ամեն գեղեցիկ բան։ Այն ամենը, ինչի մասին նա երազում է, իրեն ուշադրությամբ շրջապատելն ու շքեղ կին լինելն է։ Նա այնպես է կարողանում շատ բնական կերպով մանիպուլյացնել տղամարդկանց, որ ոչ մի այլ կին դա չի կարող այդպես վարպետորեն անել։ Բայց ճակատագրական կանանց ամենաշատը դուր է գալիս տղամարդկանց հետ խաղաղ համաձայնագիր կնքել։ Իրեն վերապահում է նրանց կառավարելու դերը։
Կույս- Այս կանանց լավ է հաջողվում կառավարել տղամարդկանց ու նրանց օգնությամբ հասնել իրենց առջև դրված նպատակներին։ Նա միշտ կձգտի կատարելության՝ շարունակ կատարելագործելով դիմախաղն ու ժեստերը։ Եվ եթե նա ժամանակի հետ չվերածվի փնթփնթացող մեկի, ապա բոլոր հնարավորություններն ունի ճակատագրական կին դառնալու։
Ցուլ- Աստղային երկնակամարի այս ներկայացուցիչն օժտված է ճակատագրական կնոջ բոլոր հատկանիշներով։ Նրա բնածին կանացիությունն ու բացառիկ ճաշակն անտարբեր չեն թողնում տղամարդկանց։ Բայց նա մի բնավորության գիծ ունի, որը նրան կարող է մատնել։
Դա նյութական բարեկեցության նկատմամբ ունեցած նրա տենչն է։ Եվ եթե տղամարդու առջև նա միանգամից չբացի իր բոլոր խաղաքարերը, ապա այդ տղամարդն ամեն բան կարող է հասկանալ միայն կատարյալ սնանկ ճանաչվելու դեպքում։
Խեցգետին- Առաջին հայացքից դժվար է հասկանալ, որ ձեր առջև այն նույն ճակատագրական կինն է։ Բայց եթե այս կինը ստիպված է եղել կյանքում խորը հիասթափություն ապրել, ապա դրա բոլոր նշանները կլինեն իր դեմքին։ Հենց որ նա սկսի ամբողջովին հասկանալ տղամարդկային հոգեբանությունը, ապա իր ձեռք բերած փորձով կսկսի մանիպուլյացնել իր զուգընկերոջը։ Իսկ եթե կարողանա ներշնչել նրան, որ ինքը նրա համար միակն է, ապա երկար ժամանակով նրան կկապի իրեն։ Եվ երբ տղամարդը վերջնականապես սիրահարվի, ապա այլևս չի կարող լքել այդ ճակատագրական կնոջը։
Ջրհոս- Նա պաշտում է յուրաքանչյուր նոր բան ու ձգտում է ազատության, և դրա համար էլ այս բոլոր գծերը բնորոշ են ճակատագրական կնոջը։ Նա հումորի գերազանց զգացում ունի ու այն ցուցադրում է միայն առաջին անհրաժեշտության դեպքում։ Դրանով այս կինը դեպի իրեն է ձգում իր զուգընկերոջը։ Եվ հենց որ նա տարվում է այս կնոջով, վերջինս սկսում է այդ տղամարդու հանդեպ կիրառել իր կանացի փորձարարությունները, թեպետ չէր խանգրաի, որ նա փոքր-ինչ համբերատար ու հաշվենկատ լիներ։
Այծեղջյուր- Այս կինը գիտի, թե երբ մերժի տղամարդուն և ինչ ձևով։ Դրա համար էլ նա հակառակ սեռի համար ավելի գրավիչ է դառնում։ Իր հաշվենկատ հայացքով նա սառնություն է ճառագում։ Եվ դա ավելի է ընդգծվում ու ծայրահեղ դրսևորումներ ստանում, երբ երկրպագուն հեռանում է նրա տեսադաշտից։ Եվ որպես արդյունք՝ նա ճակատագրական կանանց ցանկում վերջին տեղերում է։
Ձկներ- Նա ինչ-որ կախարդանք ունի իր մեջ ու տղամարդկանց գերում է իր հմայքով։ Նրա զինանոցում խաղերի հավաքածու կա, որը շատ է դուր գալիս տղամարդկանց։ Բայց որքան շատ է նա բացվում զուգընկերոջ առջև, այնքան արագ է նա կորցնում նրա հանդեպ հետաքրքրությունը։ Այս թերությունը նրան թույլ չի տալիս հայտնվել առաջին տեղում, չէ՞ որ ճակատագրական կինը միշտ տղամարդուն լարվածության մեջ է պահում ու թույլ չի տալիս իրեն մոտենալ մինչև վերջին պահը։
Խոյ- Այս նշանի կնոջը հատուկ չէ իմանալ տղամարդկանց հետ շփվելու էթիկետը։ Նա կարող է ամենաանհարմար պահին իրեն թույլ տալ այնպիսի բան, որ հատուկ չէ ճակատագրական կանանց։ Նրա բնատուր եսասիրությունն ու անտակտությունն ունակ են իրենից վանել արական սեռի ցանկացած ներկայացուցչի։ Եվ նրա մոտ այլևս երբեք ցանկություն չի առաջանում մտերմանալ նրա հետ։ Իսկ տղամարդուն նվաճելու համար նա պետք է սովորի ավելի թույլ երևալ, քան իրականում կա։
Աղեղնավոր- Սա իսկական Ամազոնուհի է՝ անսանձ էության բոլոր որակներով։ Նրան հատուկ չէ կոկետությունը ու տղամարդկանց առջև սեթևեթելու ունակությունը։ Նա սիրում է ճշմարտությունը ու անկեղծ հայտարարություններ է անում, որոնցից զուգընկերների մոտ արգելակում է սկսվում։ Նույնիսկ, եթե նա վերանայի իր վարքագծի բոլոր տարատեսակները, նա երբեք չի էլ մոտենա ճակատագրական կնոջ կարգավիճակին։
Նյութի աղբյուրը՝ 168.am