Բրիտանացիների մոտ անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ աշխարհի ամենակոպիտ տաքսիստները Հռոմի և Փարիզի վարորդներն են: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:

Բացի Հռոմի և Փարիզի վարորդներից կոպիտ տաքսիստներ էլ են համարվել նաև Դուբայի(Միավորված արաբական էմիրություններ), Մագալուֆ(Մայորկա), Իբիցի(Իսպանիա) քաղաքներինը:

Սոցհարցումը անց են կացրել ավելի քան երկու հազար մարդու մոտ, որոնք անցած տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ եղել են պետությունից դուրս: Ամենասիրալիր տաքսիստներով քաղաքների ցուցակը գլխավորել է Նյու Յորքը(ԱՄՆ), Պլայա դե լաս Ամերիկասy(Տեներիֆե), արդեն հիշատակված Մայորկան Պալմա Նովա քաղաքով և հունական Պեֆկոսը:

Սիրալիր տաքսիստ բնորոշման տակ հարցվածների 86 %-ը հասկացել են առաջին հերթին զրուցասեր վարորդի, 42 %-ը նշել են քաղաքավարի համարում են նրանց, ովքեր պատմում են տեղի տեսարժան վայրերի մասին: Բրիտանացիների կեսից ավելին համակարծիք են եղել այն հարցում, որ ամենակոպիտ վարորդը նա է, ով չի առաջարկել նրանց օգնություն:

Տաքսի կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը նշել է, որ ամբողջ աշխարհում վարորդները կատարելապես տարբերվում են միմյանցից: Դուք կարող եք լսել հետաքրքիր պատմություններ այն տարածքի մասին, որտեղ որ ուղևորվում եք և ընդհակառակը կարող եք չստանալ համապաստասխան բարի վերաբերմունք, ամեն ինչ կախված է ժամանակից և ձեր գտնվելու վայրից»: