Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, մեկնաբանելով ֆրանսիական «Ռենի» նկատմամբ վստահ հաղթանակը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Գիտեինք, որ այս խաղում մեզ կարող է անհրաժեշտ լինել 90 րոպեից ավելի: Կարծում եմ, որ Իվոբին ու Մխիթարյանն արժանի էին խաղալ այսօր: Նրանք փոխարինեցին Օզիլին ու Լյակազեթին, որոնք կատարեցին շատ լավ աշխատանք: Փոխարինման դուրս եկած խաղացողները ստեղծեցին 2 գոլային պահ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է մեզ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 70-րդ րոպեին: Առաջին խաղում «Ռենը» հաղթել էր 3:1 հաշվով: