«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական իրավախախտումը. առավոտյան Հանրային ռադիոյի «Առավոտը հանրայինում» հաղորդաշարին հյուրընկալվելուց րոպեներ առաջ, ցավոք, հերթական վանդալիզմն արձանագրեցինք: Այս անգամ Եղիշե Չարենցի հուշարձանի նկատմամբ:
Բառեր չեմ գտնում զայրույթս արտահայտելու համար, ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ազգություն, սրբություն, հայրենիք ունե՞ն Ե. Չարենցի, Վ.Մամիկոնյանի, Ա. Տիգրանյանի ու մյուս հուշարձանները պղծողները»: