Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 12-ին ստորագրել է 611-Ա հրամանը, որով հաստատել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բուժօգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի՝ ուղղաթիռով տեղափոխման կարգը։
Սահմանվել է նաև ուղղաթիռով տեղափոխման ենթական հիավնադություններ և վիճակների ցանկը, ինչպես նաև վայրէջքների համար հարթակ կամ հարթակը փոխարինող տարածք ունեցող Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպությունների ցանկը ՝ համաձայն հավելվածի։
Նախարարի հրամանով սահմանվել են նաև այն ժամկետները, որոնց շրջանակում գործող ԲԿ-ները պետք է իրազեկվեն հրամանի մասին։
Հրամանը՝ այստեղ