Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ցույց է տվել մանուկ տարիների լուսանկարներից մեկը, որում պատկերված է հորական կողմի պապի հետ:
«Ես ու իմ պապիկ Արթուր Քարդաշյանը: Մայրս միշտ գանգրացնում էր մազերս: Ես մինչ օրս ունեմ այն նույն սարքը, որն օգտագործել եմ բոլորովին վերջերս»,- Instagram-ում հրապարակված լուսանկարին կից գրել է Քիմը:
Լուսանկարը, որում Քիմը նստած է պապի ծնկներին, հրապարակումից կես ժամ անց 300 000 «լայք» է հավաքել: Օգտատերերից ոմանք խորհուրդ են տվել նրան որդուն անվանել հայ պապիկի պատվին՝ նշելով, որ դա նրան դուր կգար: