ԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խորհրդարանում աշխատող մաքրուհիները, պատճառը` աշխատավարձի կրճատումն է: Ըստ նոր պայմանագրի` մաքրուհիները ինչպես նախկինում, հիմա նույնպես կաշխատեն նույն ժամաքանակով` օրական 2 ժամ, սակայն կկրճատվի նրանց աշխատավարձի չափը` դառնալով 40 հազար դրամ: «Ես 40 հազարով ոնց պահեմ երկու տղայիս, մեկը ուսանող ա: 40 հազարով կարա՞ս ուսանող պահես: 40 հազարն իրենց մի օրվա փողն ա»,- ասում են նրանք:
Նրանք այսօր մոտ մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ իրենց աշխատավարձը կրճատվել է։ «Նախկինում ավելի լավ էր, նենց են անում, որ երանի տանք էն օրերին»,- ասում էին դժգոհ մաքրուհիները: Վերջինները վճռեցին՝ երկուշաբթի օրվանից այլևս չեն գա աշխատանքի կամ կգան ու չեն աշխատի: