Ֆինլանդիայի էքսպերտները հայտնաբերել են, որ տատիկների ազդեցություները թոռնիկների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն վերջիններիս վրա: Այս մասին մենք իմանում ենք deti.mail.ru կայքից:

Հոդվածի հեղինակները, որը տպագրվել է վերջերս «Evolutionary Psychology» ամսագրում, խորհուրդ են տալիս չշտապել նախանձել այն ծնողներին, ում մոտ դայակի պարտականությունը կատարում են տատիկներն ու պապիկները:

Գիտնականների հաշվարկներով, երեխաները, ում դաստիարակությամբ զբաղվում են տատիկն ու պապիկը, դատապարտված են շատակերության 22 տոկոս ռիսկի, քան իրենց հասակակիցները: Քաշի ավելացմանը նաստում է մեծահասակների այն կարծրատիպը, ըստ որի` աճող օրգանիզմին անհրաժեշտ է ընդունեկ ավելի շատ կերակուր; Այդպես են մտածում տատիկներն ու պապիկները:

Բացի այդ, երեխաները տատիկի և պապիկի շրջապատում պասիվ են, քանի որ մեծահասակներին ավելի դժվար է ապահովել նրանց ակտիվությունը: Այդ ամենը բերում է մանկական գիրության, կարծում են ֆինլանդացիները: