Լաս-Վեգասում Cirque du Soleil Сара Гийяр-Гийо հայտնի կանադական կրկեսի դերասանուհին մահացել է 15 մետր բարձրությունից վայր ընկնելու հետևանքով, հայտնում է Associated Press-ը:
Դեպքը պատահել է այս շաբաթ օրը: 20 տարվա փորձով դերասանուհին ելույթի ժամանակ ընկել է փոսը` կատարելով ակրոբատիկ համար: Հանդիսատեսը սա ընկալել է որպես շոուի մաս, սակայն մի քանի րոպե անց հայտարարվել է, որ ներկայացումը հետաձգվում է:
Նրանց հայտարարվել է, որ կվերադարձնեն տոմսերի գումարը կամ կառաջարկվի մեկ այլ ներկայացման տոմս: Ինչ վերաբերում է դերասանուհուն, նա մահացել է այդ նույն օրվա գիշերը` հիվանդանոցում: