««Ժողովուրդի»՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թևակոխել են նոր, առավել լարված փուլ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում. «Ըստ այդմ, Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, թե իր «օֆշորային սկանդալի» պատմության թիկունքում կանգնած է Հ. Աբրահամյանը:

Մատուցվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «տեղում չէ», քանի որ չի շտապում կենսագործել վարչապետին «ջրից չոր դուրս բերելու» «օպերացիան»:

Եվ որպեսզի ասվածն առավել արժեքավոր լինի, Տ. Սարգսյանը տարաբնույթ փաստարկներով փորձել է ապացուցել, թե այդ պաշտոնյաները, ինչպես և ՎՊ նախագահը, կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: