Զինվորը երդում է տալիս, ըստ որի՝ վերադասին չենթարկվելը հանցագործություն է, իսկ ես շատ բացասաբար եմ վերաբերվում բանակում տեղի ունեցող բոլոր տեսակի հանցագործություններին, - Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, Մեղրիի զորամասում կատարված դեպքին անդրադառնալով, նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
-Ի՞նչ է նշանակում մի ողջ զորամաս բողոքի ակցիա անելու նպատակով դուրս է գալիս փողոց ու վանկարկում գողական աշխարհին գովերգող և իրավապահ մարմիններին նսեմացնող կոչեր,- նշում է քաղաքագետն ու հավելում՝
-Ամենասարսափելին այն էր, որ գործող իշխանությունները փոխանակ իրենց մեջ գտնեն կատարվածի սխալները, թե ինչու հիմա տեղի ուեցավ այս ամենը, փորձում են 90-ական թվականների բարքերը առաջ բերել:
-Հարց եմ տալիս՝ 90-ական թվականներին, Հայաստանում որևէ զորամաս դու՞րս է եկել փողոց ու նման կերպ վարվե՞լ. կներեք արտահայտությանս համար, բայց գլուխները քարին կտային, որովհետև լավ գիտեին, թե Վազգեն Սարգսյանը իրենց ինչ օրը կգցեր:
-Բացի այդ ինչ է նշանակում հանցագործներին պատժել են՝ նրանց առաջնագիծ ուղարկելով: Ուրեմն բոլոր այն տղաները, զինվորականները, բանակ զորակոչվող տղաները, ովքեր ծառայում են առաջնագծում, ի սկզաբնե պատժվա՞ծ են:
Այս հայտարաությամբ ՊՆ պաշտոնյաները վիրավորում են առաջնագծում կանգնած տղաներին:
Բանակը անկախություն ձեռք բերելուց հետո միակ կայացած կառույցն է և հիմա տեղի ունեցող իրադարձությունները կոծկել, մեղմ ներակայցնել հարկավոր չէ, նրանք բոլորը պետք է դատվեն որպես հանցագործներ: