Հունիսի 30-ին լրացավ Սերժ Սարգսյանի 59-ամյակը: Թեև ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իր ծննդյան արարողությունը նշելու է ընտանեկան միջավայրում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նա այնքան էլ փոքր խնջույք չի կազմակերպել:
Համենայնդեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը մասնակցել են ոչ միայն մի խումբ գործարարներ, այլև կառավարության մի քանի անդամներ, պատգամավորներ Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, և անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ականատեսների վկայությամբ՝ սրտանց քեֆ անողների թվում ամենաակտիվը եղել է Ս. Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը:
«Ժողովուրդի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի ծննդյան արարողությունը տեղի է ունեցել «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, որը պատկանում է «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին»: