«Ֆելինիի «Քաղցր կյանքը» ֆիլմը վերջին շրջանում բեմադրվում է Հյուսիսային պողոտայում. նախորդ օրն այնտեղ կարմիր, շատ մեծ սիրտ էր բաբախում, ծաղիկներից «բաղկացած» ճերմակ արագիլների ուղեկցությամբ։
Շոուն կատարյալ էր, էլիտարներից նայողների տոնը զգլխիչ էր նրանով, որ սույն սիրո առասպելի «արքայադուստրը», հանուն որի այդքան ծաղիկներ հասցվել էին «պողոտա», Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դուստրն էր, իսկ ծաղկային կոմպոզիցիայով յուր սերն արտահայտողն էլ ոչ անհայտ Աբոյի ուստրն էր՝ ԲՀԿ-ական երևանյան շտաբի պետ, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդին։
Որը, ի դեպ, նույն քաղաքապետարանի ընտրությունների նախօրեին մեքենայում զենք պահելու «գործով» էր անցնում։ Այսպիսով շոուն հարստացնելով ևս մեկ՝ «լյավ տղա&ոստիկանի աղջիկ» դետալով»,– գրում է թերթը։