Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ:
Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին նաև իր սիրելիին:
Դերասանուհին Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է սեւ տաբատ, արծաթափայլ վերնազգեստ։
Լուսանկարներից ակնհայտ է, որ դերասանուհին մի քանի կիլոգրամներ է կուտակել։ Կամ էլ նրան գիրացրել է իր ընտրած հագուստը։
Համենայն դեպս նրան չէր խանգարի ավելի շատ ուշադրություն դարձնել հագուստին ու ընտրել իր կառուցվածքին համապատասխան հագուստ։