Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է Չուկոտկայի ինքնավար շրջանի դումայի նախագահի լիզորություններից: Խորհրդարանի նիստի ժամանակ երեքշաբթի օրը պատգամավորները ընդունել են բիզնեսմենի կամավոր հրաժարականը և նրա փոխարեն ընտրել են նախկին փոխնահանագապետ Արամայիս Դալաքյանին: Այս մասին հայտնում է Newsru.com-ը` հղում կատարելով Չուկոտկայի խորհրդարանի պաշտոնական կայքէջին:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ռոման Աբրամովիչի որոշումը կապված է նրա մտադրության հետ՝ « ամբողոջությամբ հետևել» ՌԴ օրենսդրությանը: Նկատի է առնվում մայիսի սկզբին ՌԴ նախագահ Վլդաիմիր Պուտինի կողմից ստորագրած և մայիսի 19-ից ուժի մեջ մտած «էլիտայի ազգայնացման» օրենքը: Համաձայն այդ օրենքի երեք ամսվա ընթացքում պետական գործիչները, նրանց կանայք և երեխաները պետք է ձերբազատվեն օտար պետություններում ունեցած իրենց ակտիվներից, իսկ հակառակ դեպքում՝ նրանք պետք է լքեն իրենց պաշտոնները:
Խորհրդարանի նիստի ժամանակ ներկա է գտնվել անձամբ Աբրամովիչը: Չնայած հրաժարականին՝ Աբրամովիչը շարունակելու է մասնակցել Չուկոտկայի կյանքին, շարունակելու է իրականացնել մեծ տարածաշրջանային բիզնես-ծրագրեր: