Հաշվետու շրջանում ՎՊ-ի ուսումնասիրությունն անցկացվել է թափոնների կառավարման ոլորտում և այնտեղ ոչ մի չարաշահում չի հայտնաբերվել: Կառավարությունում կայացած ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության տեղակալ Սիմոն Պապյանը, ավելացնելով, որ եղել են առաջարկություններ:
«Առաջին թափոնների մասին օրենքում կատարել փոփեոխություննեևր, հստակեցնել «պահում» և «տեղադրում» հասկացությունները», - նշեց նա, միաժամանակ ավելացնելով, որ իրենց կարծիքով, դրանք բավական հստակ նշված են:
Ս.Պապյանը նշեց, որ երկրորդ առաջարկությամբ պետք է հստակեցնել կենցաղային աղբի վնասակարության աստիճանը, միաժամանակ ընդգծելով, որ կենցաղային աղբը վտանգավոր է և չդասակարգված:
«Պատշաճ մակարդակով կենցաղային աղբից չի հավաքվում անհրաժեշտ գումարը: Հստակ պետք է նշվի թե ով է համարվում այդ աղբի տեղադրողը», - նշեց բանախոսը:
Ս.Պապյանը ներկայացրեց նաև երրորդ առաջարկությունը, որը վերաբերում է կենցաղային թափոնների դասակարգմանը և խախտումների դեպքում հատուկ միջոցառումներ իրականացնելուն:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե համաձայն է արդյո՞ք ՎՊ-ի հաշվետվության հետ, Ս.Պապյանը նշեց, որ համաձայն չէ առաջին առաջարկության հետ, քանի որ այդ հասկացություններն արդեն հստակեցված են: Միաժամանակ նա նշեց, որ համաձայն է մյուս նկատառման հետ, թե կա կենցաղային աղբի համար անհրաժեշտ գումարի հավաքման խնդիր: