Ինչպես ասել է Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկին. «Տղամարդը սովորաբար սիրում է կանանց, ում հարգում է, կինը սովորաբար հարգում է տղամարդկանց, ում սիրում է»: Եվ դա այդպես է: Տղամարդու բնույթն այնպիսին է, որ սերն ու հարգանքը միասին են հանդես գալիս: Եվ եթե կինն ուզում է, որ իրեն սիրեն, պետք է առաջին հերթին այնպես անի, որ իրեն սիրեն:

Չլինել «Այո» աղջիկ
Տղամարդիկ մեծ մասամբ հակված են հարգել նրանց, ով սեփական կարծիք ունի, անգամ, եթե այն հակասում է իրենց տեսակետին: Կինը, ով համաձայնում է այն ամենի հետ, ինչ առաջարկում կամ ասում է տղամարդը, դժվար թե վերջինիս մոտ խորը զգացմունքներ հարուցի:

Մի հարբեք
Այո, տղամարդիկ այդ հարցում կրկնակի ստանդարտներ ունեն: Եթե իրենց ընկերներից ինչ-որ մեկն այնպես խմի, որ իրեն կորցնի, նրանք հետո պարզապես կասեն, որ լավ ժամանակ են անցկացրել, սակայն հարբած կինը, այն էլ՝ հասարակական վայրում, նրանց համար ամոթ է և, ընդհանրապես, շատ ստորացուցիչ տեսարան:

Ունեցեք սեփական կյանք
Տղամարդկանց մեծ մասն ուզում է լինել կնոջ կյանքի մասը, բայց ոչ՝ նրա ողջ կյանքը: Տղամարդիկ չեն հարգում այն կանանց, ովքեր իրենց մեջ, այսպես ասած, պատուհանի մեջ լույս են տեսնում: Ավելի գայթակղիչ է այն կինը, ով ունի իր հետաքրքրությունները, հոբբին, ընկերները:

Անկողին մի մտեք առաջին պատահածի հետ
Սեքսն առաջին իսկ հանդիպման ժամանակ ուղիղ ճանապարհ է՝ առանց հարգանքի հարաբերություններ սկսելու: Ճշմարտությունն այն է, որ տղամարդիկ չեն գնահատում նրանց, ովքեր հեշտությամբ են տրվել իրենց: Որքան շատ ջանք նա թափի կնոջը նվաճելու համար, այնքան շատ նա կգնահատի իր ընկերուհուն: Եվ որքան երկար նրանք սպասեն այդ պահին, այնքան շատ կհարգեն այդ կնոջն իր սկզբունքների համար:

Մի ստեք
Ազնվությունը ցանկացած առողջ հարաբերությունների երաշխիքն է: Ինչպես հայտնի է, փոքր սուտը ծնում է մեծ վիրավորանքներ և կործանում թանկարժեք վստահությունը: Ցանկացած սուտ, վաղ թե ուշ, բումերանգի պես անպայման կվերադառնա դեպի ձեզ:

Մի բողոքեք ձեր նախկինից
Այստեղ ամեն բան միանգամից է գործում՝ և՛ ընկերուհու՝ կարգին աղջիկ լինելը, և՛ պարզ տղամարդկային համերաշխությունը: Եվ ինչպիսի տականք էլ որ ձեր նախկին ընկերը եղած լինի, կարևոր է հասկանալ այն սահմանը, որից անդին ինչ-որ բան պատմելը վտանգավոր է: Ավելի լավ է սահմանափակվել մի քանի ազնիվ, բայց սպառիչ առանձնահատկություններով: Այլապես նա կմտածի, որ բաժանվելու դեպքում դուք նրա մասին ևս ձեր նոր ընկերոջ մոտ նման կերպ կարտահայտվեք:

Ուրիշների հետ ֆլիրտ մի արեք
Հարցը միայն խանդը չէ: Բանն այն է, որ բացահայտ ֆլիրտը ձեզ ոչ պիտանի փառք կբերի, իսկ նրան կնայեն՝ որպես եղջյուրակրի, իսկ դրան ոչ մի տղամարդկային ինքնասիրություն չի դիմանա: Եվ հետո, եթե նա ձեր մեջ թեթև վարքի աղջիկ տեսնի, դժվար թե սկսի ձեզ հարգել:

Եղեք բնական
Պետք չէ ձևացնել ու ինքներդ ձեզ ուրիշ մարդ երևակայել: Տղամարդիկ հարգում են այն կանանց, ովքեր կարողանում են ազնիվ լինել իրենք իրենց հետ: Բոլորն ուզում են իրենց կողքին տեսնել իսկական մարդու, առանց թատերական ձևականությունների:

Լեդի եղեք
Լեդին կնոջ բարձրագույն դրսևորումն է, նրա կատարյալ մարմնացումը: Պետք չէ կապը կտրած լինել ու գլուխ գովել ամենադիմացկունը լինելու առիթով: Նրբությունը, կանացիությունը, մաքրությունն այն որակներն են, որոնք երբեք չեն դադարում գնահատվել տղամարդկանց կողմից, անգամ, եթե նրանք դա երբեք էլ չխոստովանեն:

Աղբյուրhttps://blog.168.am/blog/210228.html