Ռոբոտները տիեզերքում անփոխարինելի են: Նրանք մարդկանց նման խելացի են, սակայն միաժամանակ նաև շատ հնազանդ են և ունեն ուժեղ առողջություն: Ծրագրավորված միջազգային տիեզերական գործակալությունների առաքելություններում նրանք կարող են կատարել կարևորագույն գործառույթ տիեզերանավերի վերանորգման, այլ տիեզերքների յուրացման և այլ գործերի հետ կապված:

Ճապոնական ռոբոտ ստեղծող կազմակերպությունները հիշել են նաև տիեզերքում մարդու ամենակարևոր պահանջներից մեկի` հաղորդակցության մասին: Գտնվելով փակ տարածություններում տիեզերանորդները շփվում են միայն միմյանց հետ և հնարավորություն չունեն իրենց հետ վերցնելու ընկերոջ: Այստեղ նրանց օժանդակության է գալու Kirobo-ն աշխարհում առաջին խոսող ռոբոտ-տիեզերագնացը:

Ծրագրված է նրան ուղարկել միջազգային տիեզերական կայան ուղարկել արդեն 2013 թվականի օգոստոսի 4-ին, որտեղ նա անցնելու է իր գլխավոր պարտավորություններին տիեզերագնացների հետ շփմանը: Իր առաջին և ամենահեռու ճանապարհորդությունը Kirobo-ն կատարելու է Kounotori 4 անօդաչու օդանավով, որը թռիչք է կատարելու Ճապոնիայի ամենամեծ Թենեգասիմա տիեզերակայանից:

Ռոբոտը մի շարք խոշոր կազմկերպությունների` Dentsu գովազդային հոլդինգի, Տոկիոյի համալսարանի, Toyota կազմակերպության աշխատանքի արդյունք է:

Kirobo-ն շատ փոքր չաքսեր ունի: Նրա հասակը հասնում է 34 սանտիմետրի, իսկ կշռում է մեկ կիլոգրամից պակաս: