Google համացանցային կազմակերպությունը իր Glass համակարգչային ակնոցները հարստացրել է վեբ բրաուզներով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հղում կատարելով Google կազմակերպության ներկայացուցիչներին:
Glass-ի որոնման հետ կապված կայքերի այցելությունը տեղի է ունենում նման համակարգով սկզբում բացվում է որոնման արդյունքների էջը, որից հետո օգտատերը կարող է անցնել այլ կայքեր, ինչպես տեղի է ունենում ավանդական բրաուզերներում:
Բրաուզերը զեկավարելու համար օգտագործվում է ակնոցների շրջանակների վրա ամրացված սենսորային վահանակը` touchpad-ը: Օրինակ էջերի փոխման համար անհրաժեշտ է մատով անցնել Touchpad-ի վրայով առաջ, իսկ մասշտաբների մեծացումը տեղի է ունենում երկու մատով Touchpad-ի վրայով առաջ կամ հետ տանելով:
Glass-ի կարևոր հատկությունները` գլխին ամրացված վիճակը և էկրանի դիրքը աջ աչքի դիմաց, հնարովորություն են տալիս արտադրողներին իրականացնել բրաուզերի կառավարման արտասովոր միջոցը: Բաց վեբ էջերով տեղափոխվել օգտատերը կարող է ուղղակիորոն` գլուխը անհրաժեշտ ուղղությամբ շարժելով:
Բրաուզերի սահմանափակումներից է, որ օգատատերը չի կարող լրացնել որևէ փաստաթուղթ կամ գրանցվել վեբ կայքերում: Դրանից բացի նաև տեսանյութերը ամբողջական չեն, քանի որ վերջիններս պահանջում են Flash տեխնոլոգիա: