Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հա՛, կարելի է քննարկել երեկ մաքսատանը վարչապետի պահվածքը, բայց մի հարց օդում կախված է մնում. էդ կառույցի ղեկավարը Դավիթ Անանյա՞նը չի։ Ինքն է։ Էս Դավիթ Անանյանը կարո՞ղ էր նախապես զգուշացնել և հանձնարարել իր ենթականերին, որ վարչապետի այցից առաջ կարգի բերեն տարածքը։ Ու հեչ կարևոր չի՝ այցելողն ով է. երբ որևէ մեկիդ տուն հյուր է գալիս, հաստատ նախապես տունը մաքրում եք, չէ՞։ Չի՞ զգուշացրել, թե՞ զգուշացրել է՝ արհամարհել են։ Եթե չի զգուշացրել, սա արհամարհանք է վարչապետի նկատմամբ։

Զգուշացրել է՝ չեն կատարել, սա էլ արհամարհանք է և՛ Անանյանի, և՛ վարչապետի նկատմամբ։ Ուրեմն եթե ինչ-որ մարդիկ պետք է պատժվեին, առաջին հերթին Դավիթ Անանյանը և տվյալ տարածքի ղեկավարը պետք է պատժվեին։ Իսկ ի՞նչ ստացվեց։ Սրանք շարունակում են աշխատել, ինչ-որ մի ջահել, որ հնարավոր է՝ տեղյակ էլ չէր, որ վարչապետն է գալիս, աշխատանքից ազատվում է։ Էստեղ են ասել՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։

 

Հ. Գ. Ի դեպ, չհամեմատեք նախկինների հետ։ Նրանք մի տեղ գնալուց առաջ իրենց գելխեղդներին ուղարկում էին, որ ստիպեն՝ տարածքը պլպլացնեն, վերջում էլ լեզվով ստուգեն՝ պլպլում է, թե՞ չէ»։