Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ. Գ-ն (ծնված 1995թ.), Ա. Գ-ն (ծնված 1998թ.), Մ. Ջ-ն (ծնված 1999թ.), Ս. Բ-ն (ծնված 1999թ.), Ա. Ն.-ն (ծնված 1999թ.), Է. Ս-ն (ծնված 1999թ.), Պ.Ք-ն (ծնված 1999թ.), Գ.Գ-ն (ծնված 1999թ.), Դ. Ս-ն (ծնված 1999թ.), Ա. Հ-ն (ծնված 1999թ.), Շ. Ա-ն (ծնված 1999թ.), Վ. Ս-ն (ծնված 1999թ.), Ա. Ա-ն (ծնված 2000թ.), Կ. Մ-ն (ծնված 2000թ.), Գ. Ս-ն (ծնված 2000թ.), Ա.Ս-ը (ծնված 2000թ.), Գ.Ա-ն (ծնվա 2000թ.), Ա. Ե-ն (ծնված 2000թ.) և Ռ. Ս-ն (ծնված 2000թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
| ||